ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Առջևում շատ ավելի առանցքային ու պետության համար կործանարար գործընթացների ենք բախվելու

Առջևում շատ ավելի առանցքային ու պետության համար կործանարար գործընթացների  ենք բախվելու
26.08.2026 | 13:00


Վերջին 10-օրյա­կների ընթացքում խորհրդարան կոչվածում ամենից շատ լսված ու օգտագործված տերմինները «բարեկրթություն» ու «բարեվարքություն» հասկացություններն էին, սակայն դրանք, ինչպես և կանխատեսվում էր, ջախջախվեցին ու փոշիացան Փաշինյանի հենց առաջին այցից հետո։

Թերևս տրամաբանական ու սպասելի էր, որ նրա կողմից ոչ միայն չեն պահպանվելու Ռուբինյանի կողմից սահմանված խաղի կանոնները, այլև նա «դուխ» ու համարձակություն չէր ունենալու նրան սանձելու, քանի որ նա էն ուժեղ տղեն չի, որի կերպարում իրեն փորձում էր վերջին ամսվա ընթացքում ներկայացնել։

Ռուբինյանի կամազուրկ պահվածքը փաստեց, որ նա փաստացի չկարողացավ սանձել շեֆին, դիտողություն անել, էլ չեմ ասում՝ խոսափողն անջատել, ինչպես վարվում է հաճախ: Ավելին, նա ոչ միայն չէր զսպում Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հոխորտանքներն ու փողոցային լեքսիկոնը, այլ այսօր կանգնում է տեսախցիկների առջև ու հայտարարում, թե «պիղծ» բառը վիրավորանք չէ։ Թերևս սա ինդուլգենցիա է, որ այդ բառով բավական հանգիստ արտահայտվել ու այն օգտագործել ըստ հարմարավետության։

Ասեմ ավելին․ եթե «պիղծ» ու «սրիկա» բառերը դնենք ու փորձենք դրանց խորքային, իմաստային համեմատություն անցկացնել, ապա աներկբա է, որ «պիղծ» կամ «պղծություն» տերմինները շատ ավելի վիրավորական են։

Ինչ վերաբերում է Փաշինյանի անկառավարելի ու ոչ ադեկվատ պահվածքին ու խոսույթին, ապա ակնհայտ է, որ նա խնդիր ունի ստեղծված քաղաքական «ռասկլադի» հետ, և որպեսզի կարողանա հանրության շրջանում «ուժեղ» երևալ, նմանօրինակ վարքագիծ է դրսևորում։ Եթե բացենք փակագծերը, ապա նախօրեին տեղի ունեցած գործողությունները հանրության շրջանում տրամադրությունների նոր ալիք ապահովելու հետ են կապված, քանի որ առջևում շատ ավելի առանցքային ու պետության համար կործանարար գործընթացների հետ ենք բախվելու։

Ըստ ամենայնի՝ Տիգրանաշենի (նիկոլերենով ասված՝ Քյարքիի) խնդիրն արդեն վաղուց լուծված թեմա է, ամեն ինչ թղթերով պատրաստված է, ուստի պետք է համապատասխան շոկային գործընթաց գեներացնել՝ գոլորշին բաց թողնելու նպատակով։ Թերևս հենց այս հարցն էր նա նախօրեին քննարկում Վայոց ձորի ու Արարատի մարզպետների հետ։

Ասեմ, որ նույնանման մի պատկեր է նաև Տավուշում․ այնտեղ, ըստ օդում կախված լուրերի, Փաշինյանի «բարեկիրթ» բարեկամներն իրենց կողմից արդեն ճանապարհի կառուցման աշխատանքներ են իրականացնում։

Սա նշանակում է, որ մինչև տարեվերջ, այսպես կոչված, «անկլավների» հարցը պետք է կարգավորվի, եթե հաշվի ենք առնում, որ հաջորդ տարին Երևանի համար նախընտրական է, ու Նիկոլը ռիսկի չի գնա թեման օդում պահելու համար։

Ամփոփելով արձանագրենք, որ ինչպես ցույց է տալիս իշխող վարչախմբի 8-ամյա դրսևորումը, Նիկոլը դասական դիկտատոր է և նրա ելույթներն ամբիոնից, թե կուլիսային որոշումներից հստակ է, որ գործում է միայնակ և բոլոր կարգավորումները՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ դատաիրավական համակարգում, կայացվում է միանձնյա:

Հ.Գ. 1917 թվականի մայիսին, երբ Կերենսկին արդեն կալանքի տակ էր պահում Նիկոլայ II-ին, անընդհատ հայտարարում էր, թե ինքն այլ կերպ չէր կարող վարվել, քանի որ «հասարակությունն այդպես է պահանջում»։

Ծանոթ տեքստ ա, չէ՞։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ